«Հրապարակ»-ի հերթական կեղծիքը` ՀՀ դեմ հիբրիդային պատերազմի դրսևորում

«Հրապարակ» կոչվող աղբաթերթը հերթական անգամ կեղծիք է տարածել՝ այս անգամ հայ-ադրբեջանական պետական սահմանի թեմայի վերաբերյալ։ 


Այս թերթոնը գրում է, թե իբր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը «հասել են համաձայնության՝ Հայաստանի զիջումների հաշվին» ու որոշել՝ ինչպես պետք է անցնի հայ-ադրբեջանական սահմանը։ Հորինված այս պատմությունն ուղեկցվում է «մանրամասներով» և մտացածին փաստերով, որոնք մենք նպատակահարմար չենք համարում մեկնաբանել։ 


@bagramyan26-ի աղբյուրները հերքում են այս տեղեկատվությունը։ Այն կեղծ է և հանդիսանում է հիբրիդային պատերազմի դրսևորում Հայաստանի դեմ։ Հատկապես կարևոր է նկատել, որ սահմանի սահմանազատմամբ և սահմանագծմամբ զբաղվում են Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները։ Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը որևէ կապ չունեն այս գործընթացի հետ։