Դաշնակ Իշխանը, մարտական դիրքերից և երկրից փախած գեներալները խոստացել են փրկե՞լ Կտրիճ Ներսիսյանին. Չախոյան

Ճի՞շտ է, որ Գարեգին Բ-ն՝ ավելի ճիշտ Կտրիճ Ներսիսյանը մնացել է Վանեցյան Արթուրի, դաշնակ Իշխանի ու բանանի Միհրանի հույսին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.


«Ճի՞շտ է, որ մրցավազքի չեմպիոն դաշնակ Իշխանը, մարտական դիրքերից ու երկրից փախած գեներալները խոստացել են փրկել Կտրիճ Ներսիսյանին:


Ճի՞շտ է, որ սամակատներով են գնալու օդանավակայան։


Ճի՞շտ է, որ Միհրան Պողոսյանը խոստացել է չիր դարձած մի քանի բանան ուղարկել օդանավակայան։


Ինչ խոսք, ողջունելի է Կտրիճ Ներսիսյանին վերջնականապես թաղելու այս անձանց նախաձեռնությունը»։