Ոստիկանության օպերատիվ աշխատակիցները զեկուցագրեր չեն գրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն չիրականացնելու համար. ՆԳՆ

Մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ Ոստիկանության օպերատիվ աշխատակիցները զեկուցագրեր են գրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն չիրականացնելու համար, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, Ոստիկանությունը իրականացրել և շարունակում է իրականացնել իր առջև դրված խնդիրները։ Հորդորում ենք չտարածել չճշտված տեղեկություններ։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից:

Նշենք՝ MediaHub-ը տեղեկություն էր տարածել, որ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ աշխատողներից մոտ 180 հոգի երեկ զեկուցագիր է գրել, որ ծառայություն չի իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանում՝ նշելով, որ հրաժարվում է ծառայություն իրականացնել, որը կարող է դեմ լինել Հայ Առաքելական Եկեղեցուն: