Քոչարյանը, Սերժը, դաշնակը, լրագրողը և նույնիսկ սկսնակ բլոգերն այս հարիֆին տանում են մատաղ անելու. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառմամբ անդրադարձել ներքաղաքական իրադարձություններին:


«Եվս մի խորհուրդ, որը ոչ մեկը չի լսելու, բնական է, քանզի փառասիրությունն ամենատարածված մեղքերից է:

Բայց ասեմ, որ հետո չասեք, թե չեմ ասել:


Քաղաքականության մեջ վաղուց մի շատ տարածված բան կա. երբ «կլիենտին» ոգևորում ես և փուռը տալիս՝ ընթացքում քո նեղ շահը սպասարկելով, նա էլ, կուլ գնալով փառասիրությանը, գնում է այդ ճանապարհով և տլփ ընկնում ձորը:

Նրան ասում են, որ հեսա տե՛ս տասնյակ հազարներով մարդիկ քո անունն են գոռում, իրականում մարդիկ քեզ են սիրում, ուզում, տենչում, պետք է մի քիչ էլ, ու ամբողջ աշխարհը քո ոտքերի առաջ կլինի ու սենց շարունակ... Սա էլ մեր այդ ամենին՝ հեքիաթին, հավատում է՝ չնկատելով, որ Քոչարյանը, Սերժը, դաշնակը, լրագրողը և նույնիսկ սկսնակ բլոգերն ուղղակի այս հարիֆին թելով տանում են մատաղ անելու իրենց նեղ, այդ պահին գոյություն ունեցող նպատակի համար:


Ա՜խ, ի՜նչ սիրուն բան է քաղաքականությունն ու որքա՜ն դաժան նրանց համար, ովքեր իրենց դասերը չեն սովորում»,- գրել է Սիմոնյանը: