ՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերին:


Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների: