Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի՝ ծանոթացել «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքին:


Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են պատկան մարմինների ներկայացուցիչներն ու կառուցապատման պատասխանատուները: Շրջայցի ընթացքում ներկայացվել են կատարված և ընթացիկ աշխատանքները: Զեկուցվել է նախատեսվող ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին ու կառուցապատման աշխատանքների հետ կապված այլ ընթացիկ հարցերի:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատուներին հետևողական լինել շինարարական աշխատանքների որակի և շահագործման հանձնման ժամկետների նկատմամբ և պարբերաբար զեկուցել ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: