Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հնդկաստանի բնակչությունը մոտեցել է 1.5 միլիարդին։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) զեկույցում։
Զեկույցի համաձայն, Հնդկաստանը ներկայումս աշխարհի ամենաբնակեցված երկիրն է, որի բնակչությունը կազմում է մոտ 1.5 միլիարդ մարդ։ Ակնկալվում է, որ այս թիվը կհասնի 1.7 միլիարդի, իսկ մոտ 40 տարի անց սկսի նվազել։
Փաստաթղթում նաև նշվում է, որ Հնդկաստանում մեկ կնոջից միջինում ծնվում է երկու երեխա։
2024 թվականի ապրիլին Հնդկաստանը դարձավ աշխարհի ամենաբնակեցված երկիրը։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հաշվարկներով, այդ պահին Հնդկաստանում բնակվում էր 1 միլիարդ 442 միլիոն մարդ, իսկ Չինաստանում՝ 1 միլիարդ 425 միլիոն։
Հնդկաստանի բնակչության աճը պայմանավորված է սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմամբ և մայրական մահացության նվազմամբ։