Երբ մեր ժողովրդի մի մասն այլևս իրեն ներկայացված չի զգում եկեղեցու ներսում, ծնվում է շատ մեծ ճգնաժամ․ Սինորյան

Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության անդամ Նատալի Սինորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հոգևորականի ուժը քաղաքական համատեքստից դուրս լինելու մեջ է։


Նրա ազդեցությունը չափվում է ոչ թե դիրքավորումների, այլ՝ լռության մեջ ծնվող վստահության, միասնության և հոգևոր խաղաղության չափաբաժնով։


Հոգևորականը կոչված է միավորել ոչ թե կողմեր, այլ՝ սերունդներ։


Նրա առաքելությունը անձերից վեր արժեք է։


Եվ երբ այդ արժեքը ստվերվում է մարդկային թուլություններով, առաջինը խաթարվում է հենց հասարակության ինքնության ողնաշարը։


Այս պահին, երբ մեր ժողովրդի մի մասն այլևս իրեն ներկայացված չի զգում եկեղեցու ներսում, ծնվում է շատ մեծ ճգնաժամ։


Եվ այս համատեքստում սարսափելի վտանգավոր երևույթ է, երբ սև սքեմ հագած հոգևորականները քաղաքական տեքստեր են արտաբերում՝ կուսակրոն հոգևորականի բազմաթիվ ուխտեր խախտելով։