Հնդկաստանի արևմտյան Ահմադաբադ քաղաքի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական հեռուստաալիքներին։
Հաղորդագրություններում չի նշվում, թե արդյոք կա՞ն զոհեր։ Տեսանյութում օդանավակայանից խիտ սև ծուխ է բարձրանում երկինք։
Տեղական լրատվամիջոցների նախնական տվյալներով՝ կործանվել է Air India-ի ինքնաթիռը, որը թռչում էր Լոնդոն։ Լրագրողները գրում են, որ ինքնաթիռում եղել է մոտ 250 ուղևոր։ India TV-ն նշում է, որ ինքնաթիռում եղել է 242 մարդ։ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հաստատել է, որ ինքնաթիռում եղել է 242 մարդ՝ 230 ուղևոր, երկու օդաչու և անձնակազմի 10 անդամ։
Air India-ն հայտարարել է, որ Ահմադաբադից Լոնդոնի Գատվիկ օդանավակայան թռչող
AI171 չվերթի ժամանակ «միջադեպ է տեղի ունեցել», և խոստացել է առաջիկայում
հրապարակել թարմացումներ։ Flightradar-ի տվյալներով՝ խոսքը Boeing 787-8
Dreamliner ինքնաթիռի մասին է։ Վերջին ազդանշանը ստացվել է UTC ժամանակով
08:08:51-ին՝ թռիչքից մի քանի վայրկյան անց։