Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսրայելը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։ Ըստ CBS News-ի, Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողությունների մեկնարկին, հայտնում են ամերիկյան աղբյուրները։
ԱՄՆ պաշտոնյաները տեղեկացվել են, որ Իսրայելը պատրաստ է սկսել գործողությունը, սակայն Վաշինգտոնը մտահոգված է, որ Իրանը կարող է պատասխան հարված հասցնել Իրաքում ԱՄՆ-ի որոշ օբյեկտներին։
Սա դարձել է պատճառ, որ ԱՄՆ-ը խորհուրդ տա որոշ քաղաքացիներին լքել տարածաշրջանը։
Իսրայելի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել հնարավոր ռազմական գործողության մասին տեղեկությունները։