Լևոն Տեր-Պետրոսյանի` Լևոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված․ Շատ ափսոս․ Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Կտրիճ Ներսիսյանի` կուսակրոնության ուխտը խախտած լինելու մասին ակնհայտ ճշմարտությունը բարձրաձայնելն ու դրանից բխող պատասխանատվություն ակնկալելը համեմատել է ցարական Ռուսաստանում Հայ Առաքելական Եկեղեցու գույքի բռնագանձման ու հայկական դպրոցների փակման հետ:


Այսինքն կաթողիկոսի` Աստծո առաջ տրված ուխտը պահպանել ակնկալելը նույնն է, ինչ եկեղեցու գույքը բռնագանձելն ու հայկական դպրոցներ փակելը: Ինչպիսի իմաստուն վերլուծություն:


Այս դարակազմիկ մտքերի վերջում էլ սուրբ ուխտը խախտածի պաշտպան Տեր-Պետրոսյանը Փաշինյանին անվանել է ազգադավ ու սրբապիղծ:


Այսպիսով` Լևոն Տեր-Պետրոսյանի` Լևոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված: Շատ ափսոս: