Ընտրապիղծը և սրբապիղծը. Կոնջորյանը՝ Տեր-Պետրոսյանի ու Կտրիճ Ներսիսյանի մասին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 



«Ընտրապիղծը և սրբապիղծը: 


Ո՞վ է ավելի մեծ հանցանք գործել սեփական ժողովրդի հանդեպ` ընտրապի՞ղծը, ով գողացել է ժողովրդի ընտրությունը, նրան մատնել աղքատության ու պանդխտության` սեփական ժողովրդին դնելով գիշատիչ թալանչիների երախում: 


Թե՞ սրբապիղծը, ով այդ նույն թալանչիների հետ ուս-ուսի տված` մարդկանց դժբախտության և աղքատության վրա կառուցել է սեփական սրբապիղծ գոյությունը»