Հիմա հասկանալի է չէ, որ Քոչարյանին Հայաստան բերողը Վազգեն Սարգսյանը չէր, Գարեգին Բ-ին կաթողիկոս դարձնողը Վազգեն Սարգսյանը չէր...

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   


Հիմա հասկանալի է չէ, որ Ռոբերտ Քոչարյանին Հայաստան բերողը Վազգեն Սարգսյանը չէր, Գարեգին Բ-ին կաթողիկոս դարձնողը Վազգեն Սարգսյանը  չէր... Սցենարիստն ուղղակի լավ հաշվարկել էր նրա թուլությունները, գայթակղությունները, տվել խաղի պարամետրերը ու «սիլավիկ» նախարարները խաղում էին իրենց համար կանխորոշված դերը' Վազգեն Սարգսյանը'  «սապրավաժդայուշչի», ով պետք է Արցախից բերեր «կլիենտին» ու առներ իր պաշտպանության տակ' մինչև Կրեմլից բեմականացված «ռակիրովկան» ավարտվեր, ապա Կաթողիկոս դարձներ շատ կուսակրոն Կտրիճին, իսկ Վանո Սիրադեղյանն էլ «նախագահին հավատարիմ»-ի դեր խաղար... Վանո Սիրադեղյանն ավելի շուտ հասկացավ խաղը, որոշեց օգնել Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմին տրանսֆորմացնել ֆարսը, արտաքսեցին... Վազգեն Սարգսյանը չհասցրեց մինչև վերջ նայել ֆարսի խորքը... Ու բոլոր կրիտիկական պահերին բոլորով շատ սինխրոն գործեցին ու պաշտպանեցին զմիմյանս..