Հնդկաստանում խցանումների պատճառով մի կին 10 րոպեով ուշացել է թռիչքից և խուսափեց մահից

Հնկաստանում խցանումների պատճառով մի կին 10 րոպեով ուշացել է թռիչքից և խուսափեց մահից, հայտնում են տեղի լրատվամիջոցները։ 


«Ես չեմ կարողանում բառեր գտնել սա բացատրելու համար: Ես խորապես ցնցված եմ մարդկային կորուստների մասին լսելով: Ես բառացիորեն դողում եմ»,- Republic TV-ին ասել է Բհումի Չաուհանը:


Նա նաև երախտագիտություն է հայտնել հինդու աստված Գանպատի Բապպային իրեն փրկելու համար: Հիշեցնենք, որ Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում այսօր ինքնաթիռ էր վթարի ենթարկվել։ 


Կործանված ինքնաթիռում եղել է 242 ուղևոր և անձնակազմի անդամ։ Բոլորը մահացել են, ողջ է մնացել մեկ մարդ։