Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գործողության նպատակն է վնաս հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին, բալիստիկ հրթիռների իրանական գործարանին և ռազմական կարողություններին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Ըստ Նեթանյահունի՝ Իրանը բավարար չափով հարստացված ուրան ունի 9 ռումբ պատրաստելու համար։
Նեթանյահուն նաև հայտարարել է՝ Իրանի դեմ իսրայելական գործողությունը կշարունակվի․ «Այս գործողությունը կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի, քանի դեռ մենք չենք իրագործել մեր առաքելությունը՝ կանխել ոչնչացման վտանգը։ Իրանը դեռ շոշափելի հնարավորություններ ունի մեզ վնաս հասցնելու համար, մենք պատրաստվել ենք դրան»,- ասել է ՆԵթանյահուն։