Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ-ի դեսպանատունը Իսրայելում խնդրել է իր աշխատակիցներին զբաղեցնել մոտակա ապաստարանները։
Դեսպանատունը կարգադրել է, որ բոլոր ԱՄՆ պետական ծառայողները, ովքեր գտնվում են Իսրայելում, անհապաղ տեղափոխվեն անվտանգ վայր և մնան այնտեղ մինչև հետագա ծանուցումը։
Հիշեցնենք, որ Իսրայելը հարված է հասցրել օբյեկտներին, որոնք կապված են ուրանի հարստացման ծրագրի հետ, ինչպես նաև իրանական բալիստիկ հրթիռների զարգացման կենտրոնին։ Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է Իրանի ԶՈՒ շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին: