Իսրայելի ռազմական հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Շլոմի Բինդերը հայտարարել է, որ Իսրայելը մտնում է «գոյութենական» ճակատամարտի մեջ Իրանի հետ։
«Ինչպես գիտեք, մենք մտնում ենք մի արշավի մեջ, որը ոչ այլ ինչ է, քան
գոյութենական՝ ընդդեմ թշնամու, որը ձգտում է ոչնչացնել մեզ»,- այսօր առավոտյան
հրամանատարական կենտրոնում զինվորներին ասել է Բինդերը։
«Դուք ինքներդ
բազմիցս լսել եք դա. նրանք աշխատում են միջուկային պոտենցիալի ստեղծման
վրա, արագորեն առաջ են շարժվում այդ ուղղությամբ և կուտակում են շատ, շատ մեծ
քանակությամբ սովորական սպառազինություն»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Իսրայելը ձգտում է թուլացնել,
ոչնչացնել և վերացնել Իրանի միջուկային սպառնալիքը։
«Հետախուզական վարչությունը հսկայական աշխատանք է կատարել միջուկային
առաջընթացի և հրթիռների թվի վերաբերյալ վաղ նախազգուշացում ապահովելու ուղղությամբ, և վարչությունը պատրաստ է այդ առաքելությանը»,- հավելել է նա:
Բինդերը նաև ասել է, որ վարչությունը «պատրաստվածության շատ բարձր մակարդակի
վրա է»՝ հավելելով, որ այն մտնում է Իրանի դեմ արշավի մեջ «շատ ուժեղ մեկնարկային
դիրքով»: