Գումարով բանակից ազատվելու մասին նախագիծը բացասական եզրակացություն ստացավ

Զինծառայության վերաբերյալ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը, որով առաջարկվում է գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել, ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ:


Նախագծին կողմ էր 5, դեմ՝ 4 պատգամավոր: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ձեռնպահ քվեարկեց:


Օրինագծով առաջարկվում է 18-32 տարեկան քաղաքացիներին ծառայել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, կամ ծառայել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ: