Իսրայելի գործողությունը Իրանի դեմ «հեռու է ավարտից», The Wall Street Journal-ին հայտնել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։ Նրա խոսքով՝ գործողությունը հաշվարկված է 14 օր տևողությամբ։
Ինչպես նշում է պարբերականը, սա համահունչ է
վերլուծաբանների այն գնահատականին, որոնք նշել են, որ հարվածների մեկ ալիքը ի
վիճակի չէ բավարար վնաս հասցնելու Իրանի միջուկային ծրագրին, և ուշադրություն են
դարձրել Իսրայելի համալիր մոտեցմանը, որը միաժամանակ հարվածներ է հասցրել իրանական
օբյեկտներին, հրամանատարական կետերին և զինանոցներին, որպեսզի սահմանափակեն պատասխան
հարվածի հնարավորությունը։
Այն մասին, որ գործողությունը կշարունակվի, հայտարարել է նաև
ՑԱԽԱԼ-ը, գրում է The Times of Israel-ը։ «Մենք գտնվում ենք ռազմավարական
հնարավորությունների պատուհանում։ Մենք հասել ենք անդարձելի կետի, և այլ
ընտրություն չունենք, քան հիմա գործելը»,- հայտարարել են իսրայելցի
զինվորականները։