Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի ՀՕՊ միջոցները որսում են Իսրայելի կողմից Թեհրանի դեմ ուղղված հրթիռները, հաղորդում է Press TV-ն։
Իրանի կենտրոնական հատվածում՝ Սպահան քաղաքում, լսվել է հզոր պայթյունի ձայն․ այնտեղ նույնպես տեղակայված է իրանական միջուկային ծրագրի օբյեկտ։ Իրանի ՀՕՊ համակարգերը կարողացել են ոչնչացնել իսրայելական մի քանի կործանիչ ու անօդաչու։
Իսրայելի բանակը հաստատել է, որ հարձակում է գործել Իրանի Սպահանի շրջանում գտնվող օբյեկտի վրա, նաև հայտարարել, որ արձանագրել է Իրանի տարածքից հրթիռների արձակումը, ՀՕՊ միջոցները գործի են դրվել՝ դրանք որսալու համար։
Իրանը սկսել է հրթիռային հարվածն Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է իրանական պետական հեռուստաընկերությունը։