Իրանական «Արաշ» տեսակի կամիկաձե անօդաչուները մի շարք թիրախներ են խոցել Իսրայելում։
Այս մասին հայտնում է Nour News գործակալությունը։
Ավելի վաղ իսրայելական բանակը իրանական անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման պատճառով հրեական պետության հյուսիսում ավիահարվածի մասին ահազանգ էր հայտարարել։
Իրանի տարածքից անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արձակման հետևանքով Իսրայելի ամբողջ տարածքում միացված է օդային տագնապի ազդանշան: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Իրանը Իսրայելի ուղղությամբ հրթիռներ է ուղարկել նաև ջրի տակից՝ սուզանավերից, որոնք գտնելն ու ոչնչացնելը չափազանց բարդ է:
ՑԱՀԱԼ-ի՝ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Իրանից 5-րդ հրթիռային շարասյունն է ուղևորվել Իսրայելի տարածք, որոնց մի մասը հաջողվել է որսալ երկրի ՀՕՊ համակարգերի կողմից:
Մամուլի ծառայությունը հավելել է, որ «իսրայելական ռազմաօդային ուժերը միջոցներ են ձեռնարկում վտանգի վերացման համար հրթիռները կալանելու և փոխադարձ հարվածելու համար»։
Իսրայելին իրանական հրթիռային հարվածների հետևանքով կան զոհեր և ավելի քան 100 վիրավոր:
Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը՝ հղում անելով շտապօգնության ծառայությանը։