Իրանը կարող է հարվածել տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին․ Fars

Իրանը կարող է հարվածներ հասցնել ԱՄՆ-ի ռազմաբազաներին Մերձավոր Արևելքում, հայտնում է Fars գործակալությունը։ 


Ըստ աղբյուրների, Թեհրանը կշարունակի հարվածները Իսրայելի տարածքին, և գործողությունը դեռ ավարտված չէ։


«Իրանը կշարունակի հարվածները։ Դրանք ցավոտ կլինեն ագրեսորների համար և կստիպեն նրանց զղջալ իրենց գործողությունների համար», գրում է Fars-ը։


Հաջորդ փուլում Իրանը կարող է թիրախավորել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբազաները։


Ավելի վաղ Իսրայելը սկսել էր «Վերածնվող առյուծ» գործողությունը, որի շրջանակում հարվածներ էին հասցվել Իրանի ռազմական և միջուկային օբյեկտներին։ Ի պատասխան Թեհրանը արձակել էր հարյուրավոր բալիստիկ հրթիռներ Իսրայելի ուղղությամբ։ Թել Ավիվի ռազմական շրջանի հրամանատարը հայտնել է Իսրայելի տարածքում մեծ նյութական վնասների մասին։