Պատկերացնու՞մ եք՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է, դատի է տվել ինձ ու Նիկոլ Փաշինյանին. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել:


«Պատկերացնո՞ւմ եք:

Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերկանգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը որը ինքը ունի փոխել:


Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում:


Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս:


Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է:


Դրա հետ համաձա՞յն է)))


Արի, է արիիի»,- գրել է Սիմոնյանը և հրապարակել տեսանյութ: