Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ:
Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը հայտնել է, վնասվածք ստացած անձանցից 3֊ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան։