Պակիստանի հարավարևմտյան Բելուջիստան նահանգի իշխանությունները անորոշ ժամանակով դադարեցրել են Իրանի հետ բոլոր սահմանային անցակետերի աշխատանքները: Պատճառը տարածաշրջանում լարվածության ուժեղացումն է՝ Իրանի տարածքում Իսրայելի կողմից հրթիռային հարվածների մասին հաղորդագրությունների ֆոնին:
Ինչպես հայտնում է The Express Tribune-ը՝ հղում
անելով տեղական իշխանություններին, փակ են Գվադար և Փանջգուր շրջանների
անցակետերը: Դադարեցվել են հետիոտնային երթևեկությունը և իրանական վառելիքի
մատակարարումները, ինչն արդեն իսկ հանգեցրել է նահանգում դեֆիցիտի:
Տեղական իշխանությունները հայտարարել են, որ
միջոցները ձեռնարկվել են սահմանին հնարավոր միջադեպերը կանխելու և հասարակական անվտանգությունն
ապահովելու համար՝ իրանա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին: Բնակիչներին
խորհուրդ է տրվել պահպանել զգոնություն և ժամանակավորապես զերծ մնալ Իրան
մեկնելուց:
Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը
հայտարարել է, որ Իրանից տարհանվել է 450 պակիստանցի ուխտավոր։ Ուխտավորների և
ուսանողների տարհանումը կշարունակվի։