Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2025 թվականի մայիսին

Հայաստան 2025 թվականի  մայիսին այցելել է 181 հազար 436 զբոսաշրջիկ. զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:


Աս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից՝  նշելով, որ 2024 թվականի մայիսին Հայաստան է այցելել 167 հազար 49 զբոսաշրջիկ:


«2025 թվականի  հունվար-մայիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)»,-տեղեկացնում են Զբոսաշրջության կոմիտեից։