Վահան Կոստանյանը հանդիպել է թուրք գործընկերոջ հետ

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Բերրիս Էքինջիի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն սոցցանցի X հարթակում։


«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։