Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին: Այդ մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։
«Պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը, հոգեկան առողջության ոլորտում կոալիցիայի ստեղծման, ճգնաժամային իրավիճակներում միջգերատեսչական համագործակցության արդյունքում առաջնակի կարիքների բավարարման և ապաինստիտուցիոնալացման առումով:
Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում.
Ուրախ էի հանդիպելու Ֆրանսիայի, Լիտվայի, Մալտայի, Մոլդովայի և այլ երկրներից ժամանաց գործընկերների հետ, քննարկելով նաև երկկողմ հետաքրքրություն հանդիսացող հարցեր»,- գրել է նա։