Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի․ Նիկոլ Փաշինյանը՝ Ռուսաստանցի օլիգարխ Տաշիր Սամոյի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։


Սա Հայաստանի Հանրապետությունն է։


Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա։


Նշենք՝ ավելի վաղ Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել և կարծիք հայտնել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների մասին՝ նշելով․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։