Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:


 

«Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։


 

Ի մասնավորի․ «Չեչիլ» պանրի արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, իսկ «Լոռի» պանիր արտադրատեսակի նմուշը՝ կաթնայուղի բաղադրության կեղծիք, ինչպես նաև ԱՑԽՄ ցուցանիշով։


 

Կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթը՝ տվյալ արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասված է հաղորդագրությունում։