Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»․
Եկեք միասին վերլուծենք․
«Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի․․․»- սա նշանակում է, որ Տաշիրի Սամոն քաղաքական գործիչ չէ և քաղաքական ճանապարհով չէ, որ պետք է լծվեին որոշ եկեղեցականների պաշտպանությանը։ Այս կռուտիտը չի անցնելու։
«․․․ապա մենք մեր ձևով ենք միջամտելու․․․»- ՌԴ քաղաքացի հայազգի Կարապետյանը հայտնի է քրեական աշխարհի հետ իր կապերով, իրենց ձևը ո՞րն է, «լավ ախպերներով» պե՞տք է հարցեր լուծեն։
Հայաստանը տեսել է «իրենց ձևերով» հարցերի լուծում 1999թ հոկտեմբերի 27-ին, որի ակտը իրենց համար սրբության սրբոց որակեցին այսօր Տաշիրի Սամոյին աջակցություն հայտնած դաշնակները։