Игорь, ты не крутой. Ալեքսանյանը՝ Իգոր Կրուտոյի՝ Տաշիր Սամոյին աջակցություն հայտնելու ուղերձի մասին

Игорь, ты не крутой.

Մարդը Ռուսաստանում ցնցվելու ոոոոչ մի բան չի գտել, Հայաստանում տեղի ունեցողից է ցնցվել: Մեղա քեզ, Տեր:


Հիշեցնենք, որ ռուս կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը վիդեոուղերձ է հղել և իր աջակցությունն է հայտնել օլիգարխ Սամվել Կարապետյանին․ «Ապշած եմ, Կարապետյանին խուզարկում են իր Եկեղեցուն և ժողովրդին սատարելու համար։

Ովքեր տվել են այդ հրամանը և ովքեր կատարել են դա, շուտով կամաչեն իրենց արարքից։ Եվ քանի դեռ ուշ չէ՝ ուշքի եկեք, օգնեք և աջակցեք Սամվել Կարապետյանին։ Հուսով եմ, որ ողջախոհությունը կհաղթի, և այս ամենը կմնա որպես թյուրիմացություն»,-ասել է Կրուտոյը ։