Համախմբվեք «ձեր ձևերով»՝ վեղար հագած անբարոյականներ, սրբություն չունեցող «եկեղեցասերներ». Հռիփսիմե Գրիգորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի հայատարարություններին:


«Ինչքան խունացած պիտի լինի ուղեղներդ, որ կարծեք, թե այսօր Հայաստանում կարող եք «ձեր ձեւերով» հարցեր լուծել:

Չհասկացաք, որ «ձեր ձեւերի» ժամկետները անվերադարձ սպառվել են: Եկել են դրանց հետեւանքների համար վճարելու ժամկետները: Ձեր գործողություններն են մոտեցրել այդ ժամկետները:


Համախմբվեք «ձերոնցով» ու «ձեր ձեւերով»՝ վեղար հագած անբարոյականներ, փողից զատ սրբություն չունեցող «եկեղեցասերներ» ու «բարեգործներ», ձեզ սատարող «քաղաքական գործիքներ» ու բոլոր «կալիբրների» գործիչներ... չնայած «կալիբր» չթողեցիք, անգամ ցավալու տեղ չթողեցիք, միայն դառնություն ու նողկանք...


Համախմբվեք, որ հեշտացնեք բոլորիս գործը ձեզ վերջնականապես ու մեկընդմիշտ ձեր տեղը ցույց տալու, որ հասկանաք՝ Հայաստանի Անկախության ամրապնդման ճանապարհին քար էլ չէ, ավազահատիկ դնելու շանս չունեք... գնացեք ձեր գործներին... »,- գրել է նա: