Գիշերը ժամը 3-ի սահմաններում Երևանում գտնվող իր շքեղ «ապարտամենտից» իրավապահների կողմից բերման
ենթարկված ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը՝ հանրությանը հայտնի որպես «Տաշիր
Սամո», «Կալուգայի Սամո», հեգնա-արհամարհական
տոնով մի քանի նախադասություն արտաբերեց՝ չմոռանալով
նաև կոչ անել իր տան առաջ հավաքվածներին։ Եկեղեցու շահերի նորընծա պաշտպանը, նախ «թքած
ունեցավ» «սրանց»՝ ՀՀ քաղաքացիների կողմից ընտրված իշխանության վրա, թքած ունեցավ նաև
ՀԷՑ-ի վրա (վերջինի վատ աշխատանքը, իրոք, իր վրա խորապես թքելու է արժանի հատկապես դրա շահառու ՀՀ քաղաքացիների կողմից), ապա իր «պակլոննիկներին» կոչ արեց՝ «չմոռանաք, դաս կտաք սրանց»։
Թե ինչ նկատի ուներ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի, ռուսաստանցի երգիչ
Կրուտոյի, Մարգո Սիմոնյանի և ռուսական այլ
շրջանակների կողմից պաշտպանության տակ առնված օլիգարխը «դաս տալ» ասելով՝ կարելի է ենթադրել։ Խոսքը, երևի,
հերթական փողոցային շարժումը սկսելու, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու և ՀՀ
պետականության, անկախության դեմ ճղճիմ ու քստմնելի
քայեր ձեռնարկելու մասին է։
«Կալուգայի Սամոյին» երևի թվում է, թե ՀՀ-ում Սերժ Սարգսյանի ու
նրա նախորդի ժամանակներն են, իր եղբայրը՝ ՀՀԿ-ական Սամվել Կարապետյանն էլ Սերժ Սարգսյանի
աշխատակազմի ղեկավարն էր, և մատի մի ճտոցով ՀՀ-ում տեղի կունենա իր ասածն ու ուզածը։
Այն է՝ ժողովուրդն իր կողմից ընտրված իշխանության վրա «թքած ունեցած» սուբյեկտի հրահանգով կթափվի փողոց, կանի այն, ինչ իրեն կցուցանեն։
Ինչպես երևում է, ռուսական օլիգարխիան, նրանց
ինստրուկտաժ անող ռուսաստանյան «տրեներները»,
ինչպես նաև դրանց տեղական քաղաքական
«լաքեյները» մինչև այժմ չեն հասկացել, որ ՀՀ քաղաքացիները այլևս իրենց իմացած ու պատկերացրած
«համբալը» չեն, որին կարելի է ստորացնել՝ «առնել», որի կամքը կարելի է բռնաբարել, որին
կարելի է ստիպողաբար քշել միտինգների և այլ միջոցառումների․․․․։
Ի դեպ, հիշեցնենք, որ
«Տաշիր Սամոյի» եղբայր Կարեն Կարապետյանը,
որը երեկ նույնպես գնահատականներ էր տալիս ՀՀ իրավապահների աշխատանքին ու համարում,
որ «ամեն ինչ էլ տղու համար ա», տարիներ առաջ նախագահական նստավայրի մոտ հավաքված «Նաիրիտ»-ի
աշխատակիցների մեկին անվանել էր «համբալ»։ Այս բառը, ի դեպ, նախկին ռեժիմի՝ ՀՀ քաղաքացիների
մասին ունեցած պատկերացման ու ցուցաբերած վերաբերմունքի խտացվածքն է։