Քաղաքացիակենտրոն լրատվություն
Արմեն Աբազյանն իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020թ. նոյեմբերից, և նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ԱԱԾ տնօրենի հեռացումը կապ ունի՞ գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
«Նրա պաշտոնավորման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ: Կարծում եմ՝ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա, 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում, հասկանում եք, որ հեշտ չէ»,- ասաց նա: