Օլիգարխի տան բակում եք, ձայններդ կտրվել ա, ձեզ հետ մուննաթով և «լսիով»-են խոսում. կարոտներդ առա՞ք. Խաչատրյան

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանը սոցցանցի իր էջում գրել է.


«Կարոտներդ առա՞ք…

Պաշտոնյայի վրա ու հետևից գոռալը, որ լրատվամիջոցների նոր մարզաձև է դարձել, հասկանում եմ։ Բայց երբ մի օլիգարխի տան բակում եք կանգնած ու ձայններդ կտրվել ա, իսկ նրանք էլ ձեզ հետ մուննաթով ու «լսիով»-են խոսում, էն նախկին խեղճությունը շնչում ա էկրանից։


Ձայններիդ բարձրությունը, որ իշխանության դեպքում հասնում էր ականջ սղոցող դեցիբելների, կարճացել ա մինչև շշշշշշշշուկ։ Պարզ է։ Կարոտել էիք։

Գնացիք կարոտներդ առնելու։ Իսկ ես՝ ուրախ եմ։ Չէ՞ որ հիշողությունն էլ արժեք է, բայց ձեզ համար անհասկանալի…


Հ.Գ. Էս ամենից զարմանալ չարժե։ Ձեզ հենց դա էլ դուր է գալիս։ Կամ դա է փող բերում…»: