3 տարվա ազատազրկում է սահմանվում այն մարդկանց համար, որոնք իրենց ենթականերին կպարտադրեն մասնակցել որևէ հանրահավաքի. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․


 Ի գիտություն ՀԷՑ-ի ու այլ ձեռնարկությունների թոփ-մենեջմենթի, 



 Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը մինչև 3 տարվա ազատազրկում է սահմանում այն մարդկանց համար, որոնք իրենց ենթականերին կպարտադրեն մասնակցել որևէ հանրահավաքի:


 

«Քրեական պատասխանատվությանը ենթակա կլինեն նաև այն անձինք, որոնք կմասնակցեն նման պարտադրանքի կազմակերպմանը, դրդմանը, պարտակմանը կամ որևէ այլ կերպ օժանդակությանը»,- հավելել է նա: