Վահագն Խաչատուրյանը Չառլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է ՀՀ-ում ՄԹ դեսպանի կեցավայր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չառլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր:


 

Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց, մաղթել հաջողություններ, նոր ձեռքբերումներ և առողջություն: