ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում մասնակցում է «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարության հրավերով մասնակցում է հունիսի 16-22-ը Ֆրանսիայի Լա Բուրժե քաղաքում անցկացվող «Paris Air Show» ռազմաավիացիոն ցուցահանդեսին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: