ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին և պատերազմի մասին պնդումներին:
«Միայն անդադար խոսեք՝ «հինգ րոպե է պակաս պատերազմից», ինչին դուք այնպես տենչում եք, ինչպես 2020 թվականին։
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։
Ափսոսում եմ, որ ընդդիմության պատկերացրած իրական Հայաստանը ոչ թե մեր սուվերեն պետությունն է՝ Հայաստանի Հանրապետությունը, այլ մի երևակայական տարածք, որտեղ նրանք տեսնում են իրենց հույսերն ու իշխանության վերադարձը։ Դե հենց այդ պատճառով էլ նրանց վրեժը դուրս չի գալիս, ու հիմա նույն եռանդով պատերազմ են ցանկանում արդեն Հայաստանում։
Այն, ինչ արվում է այսօր, պետք է արվեր վաղուց։ Իսկ այն, ինչ արվում է այսօր, արվում է հանուն քաղաքացու, հանուն Հայաստանի Հանրապետության։
Բավակա՛ն է խեղաթյուրել իրականությունը՝ սեփական շահերն առաջ մղելու համար։ Ժամանակն է գիտակցելու՝ պետությունը ձեր սեփականությունը չէ»,- գրել է Մանավազյանը: