ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Օկուպացված զուգարանների մեգաաստղ Վարդան Օսկանյանի Սիվիլնեթն այսօր կրկին խրտնել է՝ ի դեմս իր որոշ գրչակների, որոնք ծվարած լինելով որոշ օլիգարխների փեշի տակ ինձ են ձոնել իրենց հերթական մեգահետաքննական հոդվածը։
Իհարկե հոդվածում նոր նյութ չկար և չէր էլ կարող լինել, իսկ հին նյութերից բնականաբար նավթալինի հոտ էր գալիս։
Այդ գրչակները այդպես էլ չեն հասկանա, թե ինչպես կարելի է պետական պաշտոն զբաղեցնել և չլափել պետական միջոցները, իսկ շինծու մեղադրանքների դեպքում էլ ունակ լինել արձագանքել դրանց: Նրանք նաև չեն հասկանա, որ տարրական փաստերի միտումնավոր խեղաթյուրումը նույնպես կոռուպցիոն դրսևորում է և լրագրողներն էլ են լինում կոռումպացված, երբ անձնական շահերից ելնելով անաչառությունը ստորադասում են այդ շահին: