Air Arabia-ն դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան և Իրաք

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով Air Arabia ընկերությունը մինչև հունիսի 30-ը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան և Իրաք: Այս մասին հայտնում է ավիաընկերության կայքը։


Ավիափոխադրողի հայտարարության մեջ ասվում է, որ թռիչքների սահմանափակումները երկարաձգելու որոշումն ընդունվել է «ընթացիկ իրավիճակի և օդային տարածքի փակման պատճառով»:



Նշվում է, որ Շարժայով կամ Աբու Դաբիով նշված երկրներ տարանցիկ երթևեկող ուղևորներին չի թույլատրի վայրէջքը մեկնման կետում:


Կանոնավոր չվերթերի ժամանակավոր չեղարկման կապակցությամբ զբոսաշրջային փաթեթ ներառված տոմս գնած ուղեւորներին խորհուրդ է տրվել դիմել տոմսի գնման տեղին: