ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ռազմարդյունաբերության
ոլորտի զարգացմանն ուղղված շարունակական քայլերի համատեքստում այսօր ՀՀ կառավարությունը
հաստատեց երկու նոր` «Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի,
դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական
աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման» և «Ռազմական կարիքների
համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (R&D) իրականացման
հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման» կարգերը։
Այս կարգերով ոչ միայն
ամրանում են երկու շատ կարևոր գործընթացների` պետական փորձարկումների անցկացման և
R&D-ի ֆինանսավորման հիմքերը, հստակեցվում են պետական կառավարման համակարգի պատասխանատու
մարմինների գործառույթները և գործընթացների ժամկետները, այլ նաև երկու կարգն էլ ունեն
մշակութաստեղծ կարևորություն, մասնավորապես՝
R&D կարգով պաշտպանական
նոր արտադրատեսակներ ստեղծելու գործընթացում առաջին անգամ ներմուծվում է տեխնոլոգիաների
պատրաստիության մակարդակների (TRL) մեխանիզմը։ Նոր արտադրատեսակների ստեղծմանն ուղղված
ֆինանսավորումը և արդյունքների տնօրինման գործընթացները
զարգանալու են տեխնոլոգիական պատրաստիության մակարդակների բարձրացման տրամաբանությամբ։
Պետական գերատեսչությունների
կողմից ռազմական նոր արտադրատեսակների փորձարկումների համար անհրաժեշտ գույք տրամադրելու
բոլոր գործառույթները և ծախսերը դառնում են կանխատեսելի և հաշվարկելի՝ հիմք դնելով պետական փորձարկումների ճկուն և արագ ինստիտուտի
կայացմանը։