Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ. Ավինյանն այցելել է քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն

Երևանի քաղաքապետը սոցցանցում անդրադարձել է քաղաքապետարանում ներդրված կառավարման նորարարական տեխնոլոգիաներին:


«Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ - հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը»,- գրել է Տիգրան Ավինյանը։


Քաղաքապետը նշում է, որ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված նորարարական համակարգերն արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայություններն ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։


 

Նույն վայրում գործող տոմսային համակարգի կառավարման և մոնիթորինգի կենտրոնը իրականացնում է հասարակական տրանսպորտի և տոմսային հասույթի մշտադիտարկում և վերլուծություն։


 

«Շատ շուտով կհայտարարենք նաև YES ծառայությունների միասնական հարթակի գործարկման մասին, որը ևս մեկ կարևոր քայլ է քաղաքային ծառայությունների թվայնացման և մատչելիության բարձրացման ուղղությամբ։


 

Վերջինի մասին շուտով կպատմենք»,- գրել է Ավինյանը:


 

Մանրամասները՝ տեսանյութում: