1 տարեկան երեխայի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հոդվածով

«Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 1 տարեկան երեխայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (անօգնական վիճակում գտնվողի, անչափահասի սպանություն):


Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ինչպես հայտնել էինք, որ ոստիկաններին նշված ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնել է, որ երեխային մահացած հայտնաբերել են աշխատակիցները։


Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։