ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվա համար օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ սփյուռքահայերի՝ fs.emis.am էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերի հայտագրման գործընթացը:
Այն կիրականացվի հետևյալ ժամկետներում՝
- անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ,
- վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ,
- վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ 2025թ. հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,
- վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,
- վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ: