Իլհամը, ի տարբերություն հայ ընդդիմադիրների, հասկանում է, որ արկածախնդրության թիկունքը թուլանում է․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ կրակելու դեպքին։


«Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։


Եթե Ադրբեջանը սա անում է ՀՀ վարչապետի՝ Թուրքիա կատարելիք այցից առաջ, նշանակում է՝ Իլհամը այնքան էլ ուրախ չէ տեղի ունեցողով. ի տարբերություն հայ ընդդիմադիրների՝ հասկանում է, որ հայերի, Հայաստանի դեմ իր պատերազմի կարևոր դաշնակիցներից մեկի հետ մի կողմից ԱՄՆ-ն է աշխատում, մի կողմից՝ Հայաստանը, ու արկածախնդրության թիկունքը թուլանում է...»,- գրել է Սաֆարյանը: