Գյումրու 2025 թվականի բյուջեն հաստատվեց․ կառավարության կողմից տրամադրվող դոտացիան աճել է․ ՔՊ խմբակցություն

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունից հայտնում են, որ Գյումրու 2025 թվականի բյուջեն հաստատվեց։ Այն կազմում է 9 մլրդ 193 մլն 112 հզր դրամ։


Այս գումարից 4 մլրդ 155 մլն դրամը կազմում է պետության կողմից տրամադրվող դոտացիան։


Ընդհանուր առմամբ, Կառավարության կողմից տրամադրվող դոտացիան 2017 թվականի համեմատությամբ աճել է մոտ 2 մլրդ դրամով։


Այս թվերը փաստում են, որ ամեն տարի ՀՀ կառավարությունը հետևողականորեն ավելացնում է Գյումրուն հատկացվող գումարը՝ քաղաքում առկա հիմնախնդիրներն օր առաջ լուծելու և զարգացման կայուն ճանապարհ հարթելու համար։


Այսօր ավագանու նիստում հաստատված աշխատավարձերի բարձրացումը ևս հնարավոր է դարձել հիմնականում դոտացիայի աճով։