Ռուսաստանը կապի մեջ է ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի հետ և որոշ առաջարկներ ունենք․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Մերձավոր Արևելքի իրավիճակի մասին, նշել է, որ Ռուսաստանը կապի մեջ է ինչպես Իսրայելի, այնպես էլ Իրանի հետ, և ունի որոշ առաջարկներ՝ իր մասնակցությամբ։ 



«Ինչպես գիտեք, մենք կապի մեջ ենք և՛ Իսրայելի, և՛ մեր իրանցի բարեկամների հետ։ Մենք ունենք որոշ առաջարկներ՝ մեր մասնակցությամբ», – ասել է Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ընթացքում։



Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում անցկացվում է հունիսի 18-21-ը, իսկ 2025 թվականի գլխավոր թեման է՝ «Ընդհանուր արժեքները՝ աճի հիմք բազմաբևեռ աշխարհում»։