«Կրթվելը նորաձև է» արշավի հունիսի 28-ի բանախոսները Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն են

Հունիսի 28-ին՝ ժամը 13:00-ին, Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի բանախոսություններով։


Այս մասին հայտնել են հիմնադրամից:


«Եթե դեռ հնարավորություն չեք ունեցել մասնակցելու, շտապեք գրանցվել և միանալ մտքերի փոխանակման, կարևոր հարցերի բարձրաձայնման և կրթության ուժի շուրջ ձևավորված անկեղծ ու ներշնչող բանախոսություններին։


Պարզապես պետք է անցնել այս հղումով և լրացնել հայտը՝ https://forms.gle/JFXga4bc21YDPNiw8»: